«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Նրանց հացի փոխարեն քար չտանք և ոչ էլ՝ ձկան փոխարեն՝ օձ ու կարիճ»

«Նրանց հացի փոխարեն քար չտանք և ոչ էլ՝ ձկան փոխարեն՝ օձ ու կարիճ»
01.11.2023 | 16:45

Հայտնի է, որ մարդու կյանքը մարմնի մահով չի ավարտվում ու մարմնի դատաստանն ահեղանում է մարմնի մահից հետո, ինչպես առաքյալն է գրում։ Ապա և կա՝ հոգու համար մեծ Դատաստանի օրը, որ Աստծո Կամքին հակառակորդողների համար է և Տիեզերական արդարության հանդեպ այլասերություններով ապստամբածների, որոնց դատապատժի մասին խոսվում է Ավետարաններում, Հայտնության Գրքում և թղթերում։ Այդ ամենից պայմանականորեն առանձնացնելով խոսենք մեր բարեկամ ննջեցյալների, նաև ազգային ննջեցյալների մասին, որոնց հոգիների բարելավման, մխիթարության համար, մենք այս աշխարհում պահք ենք պահում, տուրքեր ենք բաժանում աղքատներին, որպեսզի մարմնով մեռածների հոգիները այն կողմում հանգստություն և մխիթարություն գտնեն։ Սակայն եթե պահք ու աղոթքի, խնկարկման փոխարեն սկսում ենք ծաղրել մեր ննջեցյալներին Հելոուին պիղծ տոնով՝ գայլերի կոկորդիլոսների կամ դժոխային այլ հրեշների տեսքերով մարմնով մահացածներին ներկայացնելով նախ մեզ, ապա այլոց ևս, ապա, ըստ ոսկե օրենքի, մեր բարեկամ ննջեցյալների առավել դատապարտությունը որոնած կլինենք Աստծո առաջ, երբ որպես ժառանգորդներ և մերձավորներ պարտավոր էինք մեր ննջեցյալների համար մխիթարություն ու ամոքումներ պատրաստել ու մատուցել, ըստ հոգևոր բարի ծիսակարգերի և սրբացնող կանոնների նրանց փոխարեն ողորմածություններ անելով և ոչ թե մեր տգետ ու անհեթեթ, հելոուինյան արարքներով մատնել նրանց չարք ու սատանեքի դաժանավոր դատապարտություններին։

Այսքանը կուզենայի ասել ու հիշեցնել, որպեսզի դադարեցնենք անարգելը հոգևոր աջակցություն ակնկալող մեր բարեկամ ննջեցյալներին։ Հիշեցնենք նաև, որ բոլոր ծոմերն ու պահեցողությունները որոնք աղոթքների միասնությամբ Աստծուց կանոնված են, ոչ միայն մարմնով ապրողների համար են, այլ նաև՝ ննջեցյալների հոգևոր կյանքի համար, որոնց համար կենդանարար են մեր ապաշխարությունները, ուստի և, տա Աստված խղճմտանք ունենանք՝ չանարգենք մեր բարեկամ ննջեցյալների ակնկալիքները և ինչպես Աստծո խոսքն է ասում․ «նրանց հացի փոխարեն քար չտանք և ոչ էլ՝ ձկան փոխարեն՝ օձ ու կարիճ»։

Տեր Աստված, Դու հովվես Քո ուղղության կամքի երկաթե գավազանով, որպեսզի փրկություն գտնենք ու փրկության պատճառ դառնանք և ոչ թե դառնադառն, պատժարար դժբախտությունների։

Հիշենք, որ մեր ապաշխարությունները Աստված խոստացել է առատորեն վարձատրել, և առավել ի բարին քաջալերվենք։

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4490

Մեկնաբանություններ